Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են արել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան մերժում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայում նոր իրողություններ ստեղծելու փորձերը եւ հայտնում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը, ինչպես նաեւ՝ հարեւան երկրների ազգային անվտանգությունը փլուզելուն ուղղված անջատողական ծրագրերին դիմակայելու հաստատակամություն։

Երեք երկրների ղեկավարները նշել են, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ԱՄՆ որոշումը, իրականացման դեպքում, կդառնա մի քայլ, որը կնպաստի երկրում կայունության եւ անվտանգության հաստատմանը։

Նշվում է, որ նախագահների հաջորդ գագաթաժողովը կկայանա Թուրքիայում։