Վաշինգտոնը Աֆղանստանից միակողմանի կարգով հեռանալու մտադրություն չունի, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, փոխանցում է AFP-ն:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվակազմի կրճատման մասին ցանկացած որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված:

Միացյալ Նահանգները հանդես է գալիս թալիբների հետ խաղաղ բանակցությունների օգտին՝ ձգտելով հակամարտության մեջ բեկում մտցնել: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է գործընթացին Աֆղանստանի կառավարության ներգրավվածության ձգձգման մասին՝ հայտարարելով, որ առանց նրա անհնար է կայուն խաղաղության հաստատումը:

«Զորքերի միակողմանի կրճատում չի լինի: Դա այսօրվա հանդիպման ուղերձներից մեկն է,- ասել է Շանահանը: - Իմ կարծիքով՝ մենք դիվանագիտական լծակներ ենք ստեղծում, որոնցում Աֆղանստանի հարցով մեր դեսպանորդի կարիքը կա: Մեզ իսկապես անհրաժեշտ է խոսել խաղաղության հասնելու հնարավորության մասին»: