Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլիզիին։

ԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կողմերը քննարկել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը, անցումային արդարադատությանը, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր։