Քաշմիրում ահաբեկիչ-մահապարտն ավտոմեքենայով հարվածել է ավտոբուսին։ Պայթյունի հետեւանքով զոհվել են 30 հնդիկ ոստիկաններ։

Reuters-ը, հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, հայտնում է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ է Մուհամմեդ» իսլամիստ-զինյալների պակիստանյան խումբը։

Քաշմիրի բնակչության մեջ գերակշռում են մուսուլմանները, որոնք Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 10-ամյա թշնամանքի կենտրոնում են։

Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է զինյալներին աջակցելու մեջ։ Իսլամաբադն ասում է, որ ինքը միայն բարոյապես եւ դիվանագիտորեն է աջակցում քաշմիրցի մուսուլմաններին՝ ինքնորոշման համար նրանց պայքարում։