Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:

Օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որի հիմնական զեկուցողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

Նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: