Սահմանադրական դատարանում նախորդ ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի անբաժանելի մաս էր: Փետրվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել:

«Նախորդ քարոզարշավների արդյունքների համեմատ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել, ինչն, ըստ իս խոսում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձր աստիճանի մասին», -ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ սա ամենակարեւոր մշակույթն է, որ ձեւավորվեց վերջին ընտրությունների արդյունքում: