Թուրքական ԱԳՆ հայտարարությունից հետո, թե Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ) գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ, ՄԱԿ-ը եկել է այստեղ՝ ուսումնասիրելու այդ տեղեկությունը, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության «Ժենմին Ժիբաո» պաշտոնաթերթին։

Պատվիրակության մեջ են Ռուսաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Եգիպտոսի, Կամբոջայի, Կուբայի, Պակիստանի եւ Սենեգալի ՄԱԿ աշխատակիցները։

Դիվանագետներն արդեն հանդիպել են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայի բաժնի փոխղեկավար Ցզյան Ցզյանգոյի հետ եւ քննարկել «չարիքի երեք ուժերի»՝ ծայրահեղականության, անջատողականության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։

Չինաստանի իշանությունների համաձայն՝ ՍՈւԻՇ-ում իննսունական թվականներից կատարվել են հազարավոր ահաբեկչական գործողություններ, որոնք ուղեկցվել են զոհերով եւ վնասարարությամբ։ Օգտագործելով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային փորձը՝ շրջանի իշխանությունները զբաղվում են բնակչության կրթությամբ՝ կազմակերպել են մասնագիտական եւ նախապատրաստական կենտրոններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Չինաստանում, իբր, ճնշում են թյուրքալեզու ույղուրներին՝ նրանց պահելով հատուկ կենտրոններում։