Ford ընկերությունը ստեղծել է երկտեղանի խելացի մահճակալի նախատիպ, որը «ճշտում» է քնածների դիրքը՝ թույլ չտալով զույգերին մեկը մյուսի կողմն անցնել, տեղեկացնում է Esquire-ը՝ հղում կատարելով ընկերության բլոգին։

Մահճակալն ունի ճնշման տվիչներ, որոնք հետեւում են մարդկանց դիրքին, ինչպես նաեւ հարահոսային մեծանիզմ։ Երբ տվիչները ցույց են տալիս, որ քնածն անցել է մյուսի տարածք, հարահոսային ժապավենը շարժում է ներքնակը՝ «կարգազանցին» վերադարձնելով մահճակալի իր հատված։