Եվրոպան շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Անվտանգության մյունխենյան կոնֆերանսում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսաստանի գիտակցված քաղաքական բացառումը ճիշտ չէ, դա համարում եմ ռազմավարական առումով ոչ ճիշտ մեզ համար։ Աշխարհառազմավարական առումով Եվրոպան շահագրգիռ չէ, որպեսզի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Մերկելը։