Իսլամական Instagram-բլոգեր Ալիբեկ Միրզեխանովին կալանել են Մոսկվայում «Նեոլիտ» ռեստորանի վրա հարձակում գործելու կասկածանքով, հաղորդում է ՄԿ-ը՝ հղում կատարելով «Նովոյե դելո» կայքին:

Հարձակման ժամանակ Միրզեխանովն ու իր չորս ընկերները տրավմատիկ զենքից մի քանի անգամ կրակ են արձակել եւ վնասվածքներ հասցրել այցելուներից մեկին:

2012-2013 թթ. Միրզեխանովը բողոքում էր իրավապահ մարմիններին Դագեստանում հալածանքների համար, որոնց ընթացքում նրան ստիպում էին ցուցմունք տալ ծանոթների դեմ: