Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածու Կարեն Մանուկյանը` ստանալով 1276 ձայն:

Նշենք, որ նա Աշոցքում համայանքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր` ՀՀԿ անդամ Արթուր Ալոյանի հրաժարականից հետո:

Նախկին համայնքապետ Արթուր Ալոյանը ընտրություններին 804 ձայն է ստացել:

Մնացածա ձայները հետեւյալ կերպ են բաշխվել` Գուրգեն Գալստյան 170 ձայն, Վարդաան Ղազարյան 135, Կարեն Մարտիրոսյան` 495, Սուրեն Սարգսյան` 246, Կորյուն Սումբուլյան` 118 ձայն: