Եթե ԱՄՆ-ն ներկրվող եվրոպական մեքենաների համար  մաքսատուրքեր սահմանի, ԵՄ-ն «արագ եւ համարժեք» կարձագանքի, հաղորդում է AP-ն:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունն առաջիկայում ուսումնասիրություն կներկայացնի այն մասին, թե  արդյոք եվրոպական ավտոմեքենաների ներմուծումը բավականաչափ սպառնում  է ԱՄՆ ազգային անվտանգությանը ներմուծման մաքսատուրքերն արդարացնելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օր կունենա`որոշելու սահմանել մաքսատուրքեր, թե ոչ:

ԵՄ ներկայացուցիչ Մարգարիտիս Սկինասը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը շարունակի «եվրոպական արտահանմանը  վնասող գործողությունները, Եվրոպական հանձնաժողովը արագ եւ համարժեք կարձագանքի»: