Խորվաթիայում սառցարանում հայտնաբերվել է կնոջ մարմին, որը կարող է լինել 18 տարի առաջ անհայտ կորած Յասմինա Դոմինիկը՝ հայտնում է AFP-ն։

Պաշտոնյաները հայտնում են, որ մարմինը ենթադրաբար Յասմինա Դոմինիկինն է, որ կորել էր 2005 թվականին, երբ 23 տարեկան էր։

Դիակը հայտնաբերվել է Զագրեբից հյուսիս-արեւելք գտնվող Պավլովեց գյուղում՝ Դոմինիկի ընտանիքին պատկանող տան միջանցքում դրված սառցարանում։

45-ամյա Սմիլյանա Սրնեկը՝ Յասմինայի ավագ քույրը, այդ գործով կալանավորվել է։

Սմիլյանան ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում է այն տանը, որտեղ գտնվել է մարմինը։