Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում եւ սա իսկապես շրջադարձային իրադարձություն է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը:

Նրա խոսքով, փոփոխությունն այն է, որ ՀՀ-ում այլեւս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու, որովհետեւ այդ ընտրություններում, մասնավորապես ՏԻՄ ընտրություններում արձանագրվում են ոչ միայն իշխանությունների համար ցանկալի, այլ ոչ ցանկալի արդյունքներ:

«Բայց այս ոչ ցանկալիությունը պայմանականության տրամաբանության մեջ է, քանի որ մեր ցանկալի արդյունքը այն է, որ որոշումը կայացնում է ՀՀ ժողովուրդը:

Սա իհարկե չի նշանակում, որ այս գլոբալ հարցի լուծումը բացառել է ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Բայց ուզում եմ ասել, որ ՀՀ-ում հաստատված է կառավարության, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տվող անցանց եւ շրջանակի դաշնակիցն ու հովանավորն է, այլ այն մարդկանց ու կառույցների, որոնք պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ: Սա մեզ համար անկյունաքարային հարց է:

Մեզ համար մարդու իրավունքների ապահովման բանաձեւը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար»,-ընդգծեց Փաշինյանը: