Երբ հերթական այցելությունը լինի, կայցելեմ բոլոր ցանկացողներին, այդպիսի այցելություն ես ունեցել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկ և հանդիպել եմ նաև ցմահ ազատագրկված անձնաց հետ, ովքեր կարիք են ուզեցել ինձ հետ հանդիպելու:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. «Եթե մեղադրվում է և կա բողոք, համաներումը չպիտի տարածվի»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է ոստիկանապետի առարկությանը, որ ՊՊԾ գունդը գրաված մարդկանց վրա համաներումը չտարածվի, Արտակ Զեյնալյանն ասաց, որ բացառությունները նախատեսված են օրենքով:

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ կողմ է զոհվածների հարազատների կարծիքին՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատելու վերաբերյալ։ Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ նա դիրքորոշում էր հայտնել, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: