Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 21–ին բացված «Անիի պոեզիան» ցուցահանդեսը շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել թուրքական մամուլում։

Թեմային է անդրադարձել նաեւ թուրքական Kulturlimited կայքը՝ շեշտելով, որ Անիում ներկայացված են տարածաշրջանում ազդեցություն ունեցած հայկական ճարտարապետության թանկարժեք օրինակներ։

«Այս ցուցահանդեսի նպատակներից է՝ ցույց տալ թե ինչպես կարող են Հայաստանից, Թուրքիայից եւ այլ երկրներից եկած մասնագետները Անիի եւ նրա շրջակայքի պատմական շինությունները պահպանելու համար համատեղ աշխատել։