Ռոբին Մաքլենանն ուշագրավ լուսանկար է արել: Նա նկարել է «սեւ այրի»-ին, որը տանում է տապալված ցանցավոր շագանակագույն օձին, հաղորդում է Daily Mail-ը:

Կենդանիներին արձանագրել են Միրթլվուդ (Վիկտորիա նահանգ) քաղաքի մոտակայքում: Ռոբինը տեսել է՝ ինչպես է սարդը կախում իր որսը: Կնոջը հետաքրքրել է ոչ այնքան ընթացքը, որքան դրա մասնակիցները:

Լուսանկարի սարդը սեւ այրին է: Դա աշխարհում ամենավտանգավոր հոդվածոտանին է: Սեւ այրու թույնը պարունակում է նեյրոտոքսին եւ հեմոլիզին: Սարդի խայթոցն առաջացնում է ցավ, գլխապտույտ, վերջույթների փայտացում: Տուժածին ժամանակին բուժօգնություն չտրամադրելու դեպքում սեւ այրու հետ հանդիպումը կդառնա ճակատագրական: Մարդու վրա նմանատիպ ազդեցություն է թողնում նաեւ ցանցավոր շագանակագույն օձի խայթոցը: Դրա թույնը արգելափակում է երիկամների աշխատանքն ու սրտի կանգի պատճառ դառնում: