ՀՀ զինված ուժերում եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զոհերին թաքցնելու համար մեղավորները կպատժվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մեղավորները անպայման կպատժվեն, չկասկածեք։ Ես ձեզ խոստանում եմ»,–ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պետք է բացահայտվի նաեւ, թե ինչու է թաքցվել զոհերի փաստը եւ որտեղ են դրանց հիմքերը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։