Երեւանն ընդգրկվել է Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին ուղեւորությունների համար լավագույն քաղաքների վարկանիշում, որը կազմել է «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը:

Գործակալությունը զբոսաշրջիկների շրջանում հարցում է անցկացրել՝ 2019 թվականի մարտի 8-ին ճանապարհորդության համար լավագույն ռուսական եւ արտասահմանյան քաղաքների վարկանիշը կազմելու համար:

Մարտի 8-ին ճանապարհորդությունների համար լավագույն քաղաքների տասնյակում ներառվել են Սանկտ Պետերբուրգը, Փարիզը, Սոչին, Հռոմը, Աստանան, Մոսկվան, Յարոսլավլը, Մինսկը, Պրահան եւ Յալտան:

Սանկտ Պետերբուրգը՝ որպես Մարտի 8-ին ուղեւորության համար լավագույն քաղաք, հավաքել է ձայների 22 տոկոսը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը՝ 18 տոկոսը, Սոչին՝ 10, Իտալիայի մայրաքաղաք Հռոմը՝ 9, Աստանան, 8, ՌԴ մայրաքաղաք Մոսկվան եւ Յարոսլավլը՝ 6-ական տոկոս, Մինսկը եւ Պրահան՝ 5-ական տոկոս եւ Յալտան՝ ձայների 4 տոկոսը:

Մարտի 8-ին ուղեւորությունների համար լավագույն քաղաքների վարկանիշում հայտնվել է նաեւ Բաքուն (Ադրբեջան), Բեռլինը (Գերմանիա), Կազանը (Թաթարստան) եւ Տալլինը (Էստոնիա):