Մահացել է Queen խմբի առաջին բաս-կիթառահար Մայք Գրոուզը՝ հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Instagram-ում խմբի անդամ Ռոջեր Թեյլորի գրառումը։

«Այնքան տխուր եմ իմ հին ընկեր Մայք Գրոուզի մասին լուրից, որին առաջին անգամ լսել եմ The Individuals անունով խմբում, երբ մենք երկուսս էլ դեռ դպրոցում էինք սովորում։ Նա միշտ շքեղ էր հնչում։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա։