Մալայզիացին տասը տարվա ազատազրկման դատապարտվեց իսլամը եւ Մուհամեդ մարգարեին սոցցանցերում վիրավորելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Նշվում է, որ սա նման արարքի համար ամենադաժան պատիժն է այդ երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդական է։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ոստիկանությունում ասել են, որ տղամարդը, որի անունը չի նշվում, սոցցանցերում 10 անգամ վիրավորել է մուսուլմանների զգացումները։

Նման օրինախախտման համար նախատեսվում է մեկ տարվա բանտարկություն կամ տուգանք՝ 12.228 դոլարի չափով։ Լինում են դեպքեր, երբ պատժի երկու տեսակը միակցվում է։

Նման մեղադրանքով կալանվել է նաեւ եւս մեկ ինտերնետ օգտատեր։ Նրա գործի լսումները տեղի կունենան երկուշաբթի։ Կալանվածներից երկու հոգի միջնորդությամբ դիմել է իրենց անմեղության մասին։

Բոլոր չորսն էլ մեղադրվում են ռասայական ատելության հրահրման, սադրանքի եւ սոցցանցերը չարաշահելու մեջ։