Ամերիկացի դերասան Յան Մայքլ Վինսենթը մահացել է 73 տարեկանում, տեղեկացնում է Լենտա. Ռու-ն՝ հղում կատարելով TMZ պորտալին։

Դերասանը վախճանվել է փետրվարի 10-ին Էշվիլ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), բայց մահվան մասին եզրակացությունը նոր է տրվել։ Դրանում նշված է, որ Վինսենթը մահացել է սրտի կանգից։

Վինսենթը պայքարում էր ալկոհոլի եւ թմրանյութերի կախվածության դեմ։ 2012-ին նա քիչ էր մնացել մահանար վարակից. այն ժամանակ բժիշկները ստիպված էին անդամահատել նրա աջ ոտքը։ Մահվանից հետո նա դիակզիվել է։

Յան Մայքլ Վինսենթը հայտնի դարձավ «Օդային գայլ» եւ «Դետեկտիվ Նեշ Բրիջես» սերիալներից հետո, ինչպես նաեւ «Մեխանիկ», «Բասթեր եւ Բիլ», «Բաֆալո 66» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։ Վերջին անգամ էկրանին նա երեւացել է 2002 թվականին՝ «Սպիտակ տղան» ֆիլմում։