Համացանցում հրապարակվել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր՝ 12-րդ սերիան, որը կոչվում է «Անհարմար հարեւաններ», հաղորդում է Life-ը:

Այդ էպիզոդներում հերոսները փնտրում են իրենց տան համար նոր վայր:

Նրանք պլանավորում են լայնածավալ շինարարություն, այդ թվում՝ լողավազանի եւ մեծ ախոռի կառուցում:

Արդյունքում նրանք կգտնեն տեղը, սակայն կպարզվի, որ համապատասխան տարածքն արդեն զբաղված է: Նշվում է, որ այս տարի նախատեսվում է թողարկել մուլտֆիլմի եւս 18 սերիա, ընդ որում՝ էպիզոդներում ի հայտ կգան նոր հերոսներ: