Դանիայում մշակում են նոր օրենք, որն արգելում է օտարերկրյա ներդրումները կրոնական միավորումներում եւ նրանց նյութական աջակցության այլ ձեւերը, հաղորդում է Kristeligt Dagblad-ը:

Օրենքը կարող է կիրառվել, եթե արտասահմանից համապատասխան նվիրատվությունները գնահատվում են որպես հիմնարար ազատությունները եւ ժողովրդավարությունը խաթարող երեւույթներ: Դա կարող է վերաբերել պարտքերին, նվերներին, վարկային երաշխիքներին, սարքավորումների կամ սպասքի տեսքով նվիրատվություններին, ինչպես նաեւ աշխատանքի վարձատրությանը:

«Մենք չափազանց հիասթափված էինք արտասահմանից ֆինանսավորվող  մզկիթների շինարարության օրինակներով: Եվ ես վստահ եմ, որ արտասահմանյան նիվրատվությունների արգելքը կդադարեցնի ապագայում  դրամական միջոցների հոսքը», - հրատարակությունը մեջբերում  է Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մարտինա Հենրիքսենայի խոսքը, ով պատասխանատու է արտաքին քաղաքական հարցերի համար:

Խոսքը հիմնականում Կատարի եւ Թուրքիայի մասին է, որոնք ակտիվորեն ֆիանանսական միջոցներով աջակցում են Դանիայի կրոնական միավորումներին եւ օգնում են նոր մզկիթների շինարարարությանը:

Կառավարությունը եւ Դանիայի Ժողովրդական կուսակցությունը 2019 թվականից սկսած նոր օրենք են մշակում: Սակայն  առանձին երկրներին որոշակի սեւ ցուցակում ներառելու նրանց մտադրությունը մի շարք փորձագետների մոտ կասկածներ է առաջացնում:

«Ակնհայտ է, որ Թուրքիայում դա կարող է ընկալել որպես վիրավորանք եւ հավասար մոտեցման բացակայության եւս մեկ օրինակ», - ասել է Դանիայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեսիլիե Ֆելիսիա Ստոկհոլմ Բանկեն: