ԱՄՆ-ում մայրը սպանել է 11-ամյա դստերը, որպեսզի «պաշտպանի նրան սեքսով զբաղվելուց»։ Ինչպես հայտնում է AP-ը, կինը աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տարել։ Երեխան արդեն մահացած է եղել։ Նրա մարմնի վրա դանակի 15 հարված է եղել։

28-ամյա Ռոզա Ալսիդես Ռիվերան դանակով սպառնացել է հիվանդանոցի աշխատակիցներին։ Ավելի ուշ նա քննիչներին պատմել է, թե դստերը սպանել է, որպեսզի թույլ չտա նրան «տղամարդկանց հետ սեքսով զբաղվել»։