ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնավթի» տնօրենների խորհրդի անդամների թեկնածուների 7 հոգանոց ցուցակը։ Նրանք բոլորը ներառված են գործող կազմում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, տնօրենների խորհրդում առաջադրվել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

«Զարուբեժնավթը» դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանում «Զարուբեժնավթը» ունի ածխաջրածինների երկրաբանական ուսումնասիրման, հետախուզման եւ արդյունահանման 13 լիցենզիա, արտադրանքի բաժանման համաձայնագրի շրջանակներում մասնակցում է Խարյագինի հանքավայրի մշակմանը։