Գուցե ինչ-որ պահի հաջողվի անցնել ԵՏՄ շրջանակում միասնական արժույթի, բայց առաջիկայում նման հեռանկարի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին մարտի 12-ին Ազգային ժողովում աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ ասել է խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ միասնական արժույթի գաղափարը կարելի է քննարկել, բայց առայժմ վաղ է խոսել դրա մասին։ «Առաջիկայում ես միասնական արժույթի անցման հնարավորություն չեմ տեսնում, բայց, օրինակ, եթե մենք բոլորս գանք կոնսենսուսի եւ վճարենք գազի կամ նավթամթերքների գնման համար ռուսական ռուբլով, ապա այդ ժամանակ կկարողանանք առաջ գնալ»,- նշել է Մելքումյանը։