Youtube-ի հայաֆիկացման հետ կապված հաջորդ շաբաթ աշխատանքային խումբ կստեղծենք եւ հատ-հատ կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվել ինֆորմացիոն այդ հնարավորություններից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տրանպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

Հարցին, թե արդյոք դա կարող է ենթադրել, որ Youtube-ով գործունեություն ծավալող եւ եկամուտներ ստացողները նաեւ հարկային դաշտում հայտնվեն, նախարարը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյետի է վերաբերում: Ինչպես գիտեք Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում եւ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»:

Նախարարն ընդգծեց, որ սա կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ճանաչելի դարձնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, նոր բիզնես մոդելներ, մեխանիզմներ ստեղծելու հետ եւ իր դրական ազդեցությունը կունենա: