ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել քրդական թերթի սեփականատիրոջը, որը 2016 թվականին փակվել էր, հաղորդում է Reuters-ը:

«Օզգուր գունդեմ» օրաթերթի փակումը, որն ըստ թուրքական դատարանի որոշման, Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն է տարածել,  տեղի է ունեցել 2016 թվականին Թուրքիայում ձախողված պետական հեղաշրջումից հետո:

ՄԻԵԴ-ը հայտնել է, որ թերթի դեմ քրեական գործը «պարբերաբար բացվել է՝ անկախ հոդվածների փաստացի բովանդակությունից»:

ՄԻԵԴ-ը նշել է, որ դատական գործընթացները թերթի սեփականատեր Ալի Գուրբուզային ստիպել են ինքնագրաքննություն կիրառել դատապարտման վախի պատճառով եւ վճռել, որ Թուրքիայի կառավարությունը պետք է նրան 3500 եվրո վճարի:

Թուրքիան իրավունք ունի բողոքարկել որոշումը: