Օգտատերերը կկրեն գլխարկի նմանվող մի սարք, որը կկարողանա հաշվարկել նրանց ուղեղի ակտիվությունը, ըստ էության՝ կկարդա մտքերը։ Այսպիսին է Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի մտահղացումը՝ հայտնում է Americaru-ն։

Facebook-ը մշակում է մի տեխնոլոգիա, որը կարող է թույլ տալ մտքեր կարդալ։ Ցուկերբերգը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ընկերությունը հետազոտում «ինտերֆեյս ուղեղ-համակարգիչ» սարքը Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Ջոնաթան Զիթրեյնին տված հարցազրույցում։

Մոտ ապագայում այդ համակարգը թույլ կտա օգտատերերին փոխգործակցել վիրտուալ իրականության համակարգերի հետ՝ օգտագործելով միայն իր ուղեղը՝ ոչ մի ստեղնաշար, սենսորային էկրան կամ ձեռքերի ժեստ չի պահանջվի։ Ցուկերբերգն այդ սխեման անվանել է «ինտերֆեյս ուղեղ-համակարգիչ», քանի որ երկու ծայրակետերի միջեւ միջնորդ չի լինելու։

Հայեցակարգը, ենթադրում է Ցուկերբերգը, թույլ կտա օգտատերերին տեխաշարժվել մենյուով, վիրտուալ իրականության մեջ տեղաշարժել օբյեկտները կամ նույնիսկ մտքերի միջոցով բառ ներդնել։ «Օգտատերերը կկրեն սարք, որը նման կլինի բաղնիքի գլխարկի եւ ընդունակ կլինի որսալ արյան հոսքը, գլխուղեղի ակտիվությունը եւ մտքերը»,- բացատրել է Ցուկերբերգը։ Նրա խոսքերով, մտքեր կարդացող սարքը զգալիորեն կհեշտացնի տեխնոլոգիաների հետ մարդկանց փոխգործակցությունը։