Սլովենիայում կնոջը, ով ապահովագրություն ստանալու նպատակով սղոցել է իր ձեռքը, մինչեւ ութ տարվա ազատազրկում է սպառնում։

AP-ը տեղեկացնում է, որ 21-ամյա կինը ակնկալել է, որպես ապահովագրական վճար, մոտ 400 000 եվրո ստանալ։ Նա պնդել է, որ ծառերի ճյուղերը կտրելիս սղոցով պատահաբար կտրել է ձախ ձեռքը՝ դաստակից քիչ վերեւ։

Ոստիկանության տվյալներով, կնոջ հարազատները դիտավորյալ կտրված ձեռքը հիվանդանոց չեն բերել։ Այնուամենայնիվ, բժիշկներին հաջողվել է կարել վերջույթը։