Toyota ընկերությունը պատենտավորել է ավտոմեքենաների թափքում բույրեր տարածելու առաջադեմ համակարգ, որը «կճանաչի» վարորդին եւ համապատասխան բույր կընտրի։ Բացի այդ, նման համակարգը կարող է կանխել ավտոմեքենայի առեւանգումը՝ հայտնում է Motor-ը։

Փաստաթղթի համաձայն, Toyota-ի կողմից առաջարկվող համակարգը կարող է բջջային հեռախոսի միջոցով ճանաչել վարորդին։ Դրանից է կախված, թե որ բույրը կընտրի։ Ենթադրվում է, որ դրանք մի քանիսը կլինեն։ Նախատեսված է նաեւ բուրմունք ցողող սարքի հեռահար ակտիվացում՝ մինչ մեքենայի մեջ վարորդի նստելը։

Բուրմունք սփռող սարքի հետաքրքիր առանձնահատկություններից է շարժիչն անջատելուց եւ դռները փակելուց հետո բույրերի չեզոքացումը։ Այն անհրաժեշտ է, եթե ավտոմեքենայից մի քանի հոգի են օգտվում։ Համակարգը կարող է նաեւ որոշել «շարժիչի անթույլատրելի գործարկումը» եւ բույրի փոխարեն արցունքաբեր գազ ցողել։