17-րդ դարի վանականների փորձով ոգեւորված Օհայոյի բնակիչը որոշել է Մեծ պահքի ընթացքում, հօգուտ գարեջրի, հրաժարվել սննդից եւ ըմպելիքներից՝ հայտնում է UPI-ը։

Դել Հոլը աշխատում է Դեյթոնի Fifty West գարեջրի գործարանում։ Նա ասել է, որ Մեծ պահքի 46 օրերի ընթացքում, բացի գարեջրից, ոչինչ չի ուտելու եւ չի խմելու։

Նա հավելել է, որ իրեն ոգեշնչել են 1600-ական թվականների վանականները, որոնք հատուկ գարեջուր են պատրաստել Մեծ պահքի համար։ Նրա խոսքերով, այդ գարեջուրն ավելի սննդարար է եղել, համարյա «հեղուկ հաց», որը օգնել է դիմանալ պահքի ընթացքում։

Հոլը նշել է, թե ինքը փոխում է վանականների ավանդույթը՝ գարեջրի բոլոր տեսակները ներառելով իր պահքում։ Իր փորձը նա ցուցադրել է YouTube-ում, յուրօրինակ սննդակարգի պատճառով Դելն արդեն կորցնում է քաշը։