ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով։ Այս մասին NEWS.am–ին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Զինծառայողը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է», - ասաց նա։

Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։