Երեւանում, մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի 04 բժիշկների խումբը կանչով մեկնել է Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բնակիչը դանակով հարձակվել է բժիշկների վրա եւ սպանության սպառնալիքներ հնչեցրել շտապօգնության Կենտրոն ենթակայանի բժիշկ 26-ամյա Տիգրան Գ.-ի հասցեին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բժիշկների մասնագիտական պարտականություններին խոչընդոտողը 60-ամա Ալբերտ Ե.-ն է։ Փաստի առթիվ Էրեբունու ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։

Աղբյուրի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ալբերտ Ե.-ն նման վերաբերմունք է ցուցաբերում իրենց օգնության ձեռք մեկնած բժիշկներին։