«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր՝ մարտի 13–ին, երթով շարժվել են դեպի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է այս գործով դատավարությունը։

Հասնելով դատարանի բակ՝ ցուցարարները պահանջել են ազատ արձակել գործով ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին, որոնք գտնվում են կալանքի տակ։ Նշենք, որ այսօր նաեւ «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանի ծննդյան օրն է։ Ցուցարարների ձեռքին պաստառներ են «Ազատություն մեր Սմբատին եւ Արմենին» գրությամբ։

Հիշեցնենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ, այս գործով դատական նիստերն ընթանում են դռնփակ, դրանց մասնակցելու հնարավորություն ունեն միայն ԶԼՄ ներկայացուցիչները։