Որոշ երկրների Gmail-ի օգտատերերը դժգոհել են սերվիսի աշխատանքից, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Downdetector-ին։

Պորտալի տվյալներով՝ աշխատանքի խափանումներն սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 5.12-ին։ Օգտատերերի մեծ մասը չի կարողանում մտնել աքաունթ, հաղորդագրություն ուղարկել եւ ստանալ կամ ամրացնել ֆայլերն էլեկտրոնային նամակին։

Ճշտվում է, որ խնդիրներ են առաջացել Ավստրալիայի, Ճապոնիայի, Չինաստանի եւ Մալայզիայի օգտատերերի համար։