Կոլորադոյի կենդանաբանական այգու քնած ութոտնուկի տեսանյութն արվել է 2017 թվականին, բայց ուշադրություն է գրավել միայն այժմ, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով LiveScience-ին։ Բանն այն է, որ քնած ութոտնուկը փոխում է գույնը քնի ժամանակ. նրա մարգարտաճերմակ մաշկի վրա հայտնվում են մուգ նկարներ։ Ինչպես պատմել է կենդանաբանական այգու կենդանաբան Աառա Սթիվենսը, ութոտնուկները սովորաբար փոխում են իրենց երանգավորումը շրջակա  միջավայրից կախված. «Վարկածներ կան, որ ութոտնուկները նույնպես ունեն արագ քնի փուլ, ինչպես մարդկանց մոտ, երբ նրանք երազներ են տեսնում։ Բայց դա առայժմ պարզ չէ»։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ ութոտնուկները չունեն կենտրոնացված ուղեղ, նրանք մի քանի ուղեղ ունեն՝ նեյրոնների խտացումներ, որոնք տեղակայված են վերջույթներում։ Հենց դրանք են վերահսկում երանգի համար պատասխանատու բջիջները։ «Կառավարման կենտրոնական օրգանի» բացակայության պայմաններում անհնար է հասկանալ՝ երազներ տեսնո՞ւմ են արդյոք ութոտնուկները։