Audi-ն պատրաստվում է Ֆրանկֆուրտի եւ Շանհայի ավտոշուում ցույց տալ երկու ֆուտուրիստական կոնցեպտ:

Դիզայնի բաժնի ղեկավար Մարկ Լիխտեն Autocar-ի հետ հարցազրույցում ասել է. «Մենք այնպիսի կոնցեպտներ ունենք, ինպես E-tron-ը եւ Q4 e-tron-ը, որոնք արտադրելու համար գրեթե պատրաստ են: Բայց մենք նաեւ նախատիպեր ենք պատրաստում, որոնք ժամանակից 10-15 տարով առաջ են: Նման կոնցեպտներին է դասվում, օրինակ, Aicon-ը: Ապագայի եւս երկու նախատիպ ցույց կտանք Շանհայում եւ Ֆրանկֆուրտում»:

Նոր կոնցեպտները պետք է ցույց տան, թե 3-5 տարի հետո Audi-ի ավտոմեքենաներն ինչ տեսք են ունենալու, փոխանցում է RG-ն: 

Ապրիլին Չինաստանում ներկայացվող մոդելի մասին հայտնի է, որ կոնցեպտը կստանա 4-րդ մակարդակի անվարորդ կառավարում, ինչը նշանակում է, որ ավտոմեքենան կտեղաշարժվի ամբողջությամբ ինքնավար:

Մարկ Լիխտեն նշել է, որ «ապագայի այս ավտոմեքենան պատկերացում կտա այն մասին, թե ինտերիերն ինչ տեսք կունենա ղեկով կամ առանց ղեկի»:

Audi-ն երկրորդ ֆուտուրիստական էլեկտրաքարը կներկայացնի սեպտեմբերին Ֆրանկֆուրտում: Այս նախատիպի մասին մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում: