Ռուսթավի քաղաքում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) 13-ամյա աղջիկը բնակելի շենքի 8-րդ հարկից վայր է ընկել եւ մահացել, հաղորդում  է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Ըստ ականատեսների՝ աղջիկը հյուր է գնացել եւ հասակակից ընկերուհու հետ բարձրացել է շենքի տանիք՝ հեռախոսով սելֆի անելու համար: Լուսանկարվելու ժամանակ դեռահասը կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել տանիքից:

Տեղում քննչական գործողություններ են անցկացվում. աշխատում են քրեագետները, հարցաքննում միջադեպի ականատեսներին:

Քրեական գործը հարուցվել է  «ինքնասպանությանը հասցնելու» հոդվածով: