Արժութային դիլենրի միության նախագահ Արամայիս Խաչատրյանին եւ Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանին այսօր ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ներկայացրել են բոլոր առարկությունները. «Օգնականը լսեց մեր առարկություններն ու առաջարկները եւ խոստացավ քննարկումներ անցկացնել համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ, հարկ եղած դեպքում զեկուցել վարչապետին եւ մինչեւ երկուշաբթի կտեղեկացնի մեզ արդյունքների մասին»:

Ըստ Արամայիս Խաչատրյանի`իրենց առաջարկը մեկն է, որ պետական տուրքը չբարձրանա։ «Մեզ համար խելամիտ է այսօր գործող պետական տուրքի չափը, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը ներկայացնում է արտաժույթի փոխանակման կետերի շահերը։

Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանն իր հերթին ասաց,  որ կողմնակից չեն, որ բոլորինը 6 հազար տոկոսով բարձրանա։ Եթե այդ բարձրացման ընթացքում լինելու են որոշ կազմակերպությունների փակումներ, մենք դրա կողմնակիցը չենք։ Մենք ուզում ենք սահմանաչափը լինի այնպիսին, որ ընկերություններն անխափան աշխատեն», - ասաց նա՝ նշելով, որ հետագայում նախատեսում են հանդիպել նաև ԱԺ անդամների հետ։