Յաիր Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետի որդին, ասել է, որ Թուրքիան հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն է իրականացրել։

«Նրանք էթնիկ զտումներ են կատարել Անատոլիայի քրիստոնյաների հանդեպ»,- գրել է նա իր Թվիթերի միկրոբլոգում։

Նա նաեւ հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, որ Ստամբուլը այն քաղաքն է, որն իրականում կրում է Կոստանդնուպոլիս անունը, «Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն է եւ ուղղափառ քրիստոնեության կենտրոնը ավելի քան հազար տարի՝ մինչեւ թուրքական օկուպացիան»։

Նշենք, որ նրա այս մտքերն ի հայտ են եկել Թուրքիայի եւ Իսրայելի առաջնորդների միջեւ հերթական «կռվշտոցի» ֆոնին։ Անցած անգամ Նեթանյահուի որդին Հայոց ցեղասպանության մասին հիշել էր անցած տարվա մայիսին։