ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ոտքն է վնասվել Օպերայի հարակից տարածքում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ քաշքշոցի ժամանակ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

«Երբ շարժը սկսվեց, տիկին Զոհրաբյանն ընկավ, ես բարձրացրեցի, ոտքն էր վնասվել։ Բավականին շոկ ապրեց, շուտափույթ տարանք այստեղից օգնություն ցուցաբերելու»,–նշեց նա։

Նշենք, որ լարված իրավիճակ էր ստեղծվել Օպերայի հարակից տարածքում։ Քաշքշոց էր սկսվել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ։ Կան բերման ենթարկվածներ։