Չինացի զինվորականներն անուղղակի օգուտ են կորզում Չինաստանում Google Alphabet Inc-ի աշխատանքից։ Այս մասին հայտարարել է Շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար, ծովային հետեւակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը՝ հայտնում է Reuters-ը։

«Այն աշխատանքը, որը Google-ը կատարում է Չինաստանում, անուղղակի օգուտ է տալիս չինացի զինվորականներին»,- կարծում է նա։ «Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում նրան, որպեսզի ոլորտային գործընկերները աշխատեն Չինաստանում՝ իմանալով այդ անուղղակի օգուտի մասին։ Անկեղծ ասած՝ «անուղղակին» կարող է լիարժեք չբնութագրել այն, ինչը կա իրականում, դա ավելի շուտ ուղիղ օգուտ է չինացի զինվորականների համար»,- ասել է նա։