ՀԱՀ-ում վարդագույն փղիկի են նկարահանել՝ հայտնում է ՌԻԱ նովոստին։

Սաֆարի-գիդ Թիմ Յանսեն Վյուրենը փղի ձագին հայտնաբերել է Կրյուգերի ազգային այգու «Մալա-Մալա» արգելոցում։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մոխրա-վարդագույն փղիկը իր ցեղակիցների հետ զբոսնում այգու տարածքում։ Չափերից դատելով՝ նա երկու-երեք շաբաթական է։

Ինչպես ասվում է տեսանյութին կից գրառման մեջ, փոքրիկի անսովոր արտաքինը պայմանավորված է լեյկիզմով։ Այդ մուտացիան հանգեցնում է մաշկի պիգմենտացիայի մասնակի կորստի։