Հարավային Աֆրիկայում առյուծը, որը փախել է վայրի բնության այգուց եւ բռնվել մի քանի շաբաթ անց, գիշերը բանտախցում է անցկացրել, մինչեւ իշխանությունները նրան հետ են ուղարկել։

Ինչպես հայտնում է AP-ն, լուսանկարում երեւում է, որ առյուծը պառկած է, նրա շուրջը մարդիկ են հավաքված։ Ոստիկաններից մեկը, օգտվելով առիթից, որ գիշատիչը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է, սելֆի է արել։

Առյուծը փախել էր Կառու ազգային այգուց։ Հարավայի Աֆրիկայի այգիների ծառայությունը Twitter-ում գրել է, որ կենդանին սպասել է բանտախցում այնքան, մինչեւ բերել են նրա տեղափոխման համար նախատեսված արկղը։