Մարտի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է  Shamshyan.com-ը։

Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai և Audi A8 մակնիշների ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից

Վթարի հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:

Բետոնի բեկորներն ու ծաղկամանները շպրտվել ու վնասել են մոտակայքում կայանված Mercedes, BMW X5, ВАЗ 2106, Volkswagen Passat մակնիշներիի ավտոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղելէ Hyundai-ի վարորդը, որը, գազալցակայանից դուրս գալով, չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել ու վթարային իրավիճակ է ստեղծել Audi-ի վարորդի համար:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաեւ՝ դեպքի վայրում հավաքվածների հայտնած տեղեկությունը, որ վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: