Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն ոստիկանի կողմից ցուցարարին հարվածելու դեպքի վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,- ասված է նրա գրառման մեջ։