Չինաստանը կարող է օգտագործել պահուստային պահանջներն ու տոկոսադրույքները տնտեսական աճը խթանելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի ավելի կտրուկ դանդաղումը կանխելու համար։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Լի Կեցյանի մեկնաբանությունները ենթադրում են, որ Պեկինը տնտեսության խթանման միջոցներ կձեռնարկի՝ թուլացնելու համար բիզնեսի եւ սպառողների բեռնվածությունը։

Կառավարության հայտարարած հարկերի ու տուրքերի իջեցումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, իսկ սոցապահովության տուրքերը կիջեցվեն մայիսի 1-ից, տեղեկացրել է Լի Կեցյանը։

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) արտադրական հատվածի համար 16-ից կիջեցվի 13 տոկոսի։ Տրանսպորտային եւ շինարարական հատվածների համար ԱԱՀ-ն 10-ից կիջեցվի 9 տոկոսի։

Նան նաեւ մեկնաբանել է երկյուղները, թե հարկերի կրճատումը, որը շուտով կմտցնի կառավարությունը, կանդրադառնա տեղերի ֆինանսների վրա՝ խոստանալով, որ կենտրոնական կառավարությունը աջակցություն կառաջարկի կենտրոնական եւ արեւմտյան Չինաստանի նահանգներին վճարումների փոխանցման միջոցով։

Այս տարի Չինաստանը նախատեսում է 6-6,5 տոկոս ՀՆԱ աճ՝ 2018-ի 6,6 տոկոսի համեմատ։