Պեկինը չինական ընկերություններից չի պահանջել լրտեսությամբ զբաղվել: Այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, փոխանցում է AP-ն:

Մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ նման մարտավարությունը «չի համապատասխանում Չինաստանի վարքագծին»:

ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ սահմանափակումներ են սահմանել չինացի մատակարարների, այդ թվումէ Huawei Technologies Ltd.-ի տեխնոլոգիաների օգտագործման վրա՝ պնդելով, որ դա անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում:

«Թույլ տվեք ուղիղ ասել, որ դա չի համապատասխանում չինական օրենսդրությանը: Մենք դա չենք արել եւ ապագայում էլ չենք անի»,- նշել է Լի Կեցյանը: